Ծրագրավորման դասընթաց

Ծրագրավորման օնլայն դասընթացը մեր նախաձեռնության առաջին պիլոտային ծրագիրն է։ Դասընթացի նպատակն է՝ Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Քաշաթաղի շրջանից տեղահանված երիտասարդների մասնագիտական վերաորակավորումը։ Դասընթացը վարում է ոլորտում 10-ամյա փորձառությամբ Ռուբեն Մեսչյանը։ Դասընթացն անց է կացվում ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։ Մասնակցում են 30 երիտասարդներ։ Շաբաթական մեկ անգամ համապատասխան օնլայն գործիքի միջոցով մասնակիցները հնարավորություն են ստանալու հանդիպել ոլորտում տարբեր փորձառությամբ, հաջողություն գրանցած մասնագետների հետ, ստանալ նրանցից անվճար խորհրդատվություն։ Առաջիկայում կներկայացնենք նաև ծրագրի ընթացիկ ֆոտո-հաշվետվություն։
Նկատի ունենալով ոլորտի առանձնահատկությունը՝ ծրագիրը տևական-շարունակական բնույթ կարող է կրել։

Արդեն իսկ մեկնարկել ենք ոլորտում որոշակի փորձառությամբ մասնագետների հետ օնլայն-հանդիպումների շարքը։ Առաջին հանդիպումը անցկացվել է React JS ծրագրավորող Ժորա Սարգսյանի հետ։ Հանդիպումից հատված կարող եք դիտել մեր յութուբյան ալիքում։