Մենթորություն

Մենթորությունը հայտնի է դեռ հին ժամանակներից։ Այսպես, Արիստոտելն, օրինակ, Ալեքսանդ Մակեդոնացու ուսուցիչն (մենթորն) էր։ Ժամանակակից ընկալմամբ մենթորություն իրականացնողը՝ մենթորը, իր ոլորտում առավել փորձառու մասնագետն է, ով աջակցում է նվազ փորձ ունեցողներին որակների, հմտությունների ձեռքբերման և կարիերային վերաբերող այլ հարցերում։

Հայաստանյան միջավայրում մենթորությունն ունի առաջնային կարևորություն։ Գաղտնիք չէ որևէ մեկի համար, որ այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, գլխավոր ռեսուրսը մարդկայինն է։ Այդպիսի պետության մեջ կարևորվում է մարդկային գիտելիքը, որը կարող է արժեք ստեղծել։ Սակայն ստեղծված արժեքը չի կարող ունենալ նյութական և երկարաժամկետ նշանակություն, եթե չի ապահովվում դրա արտադրության շարունակականությունը։ Իսկ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։ Մեր համոզմամբ, հիմնական գրավականը փորձի փոխանակումն է սերունդների միջև։ Իսկ այդ պրոցեսի իրագործման գործիքներից է սերունդների միջև երկխոսությունը, լայն իմաստով՝ մենթորությունը։

Այս գիտակցումից ելնելով՝ ամռանը մենք նախաձեռնելու ենք մի քանի փուլերով մենթորական ծրագիր։ Ուստի հետևեք մեր նախաձեռնության գործունեությանը՝ տեղյակ լինելու մեր ծրագրերից։